Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Բելգիայի Թագավորություն

Պաշտոնական, Օրվա լուր | | June 1, 2012 20:22

Սույն թվականի հունիսի 3-4-ը երկօրյա աշխատանքային այցով Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելգիայի Թագավորության: Մայրաքաղաք Բրյուսելում Տիգրան Սարգսյանը կայցելի Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ընկերության միջև տեղի կունենա համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն: Նույն օրը Տիգրան Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS): Այցի ընթացքում նախատեսված է հանդիպումը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենզի հետ՝ կուսակցության կենտրոնակայանում, ինչպես նաև մասնակցություն ԵԺԿ քաղաքական խորհրդաժողովին:
Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply