Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում Ստեփանավանում, լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2012 17:23

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ստեփանավանի կենտրոնական հրապարակում ժամը 13 :00-ին տեղի ունենցավ միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառմանը երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատի սաները: Հրապարակում միաժամանակ երեխաները զբաղվում էին  կավճանկարչությամբ, մասնակցում  ուրախ սպորտլանդիայի, դիտեցին  տիկնիկային ներկայացում` ”Հայելի” հեքիաթի մոտիվներով, ցուցադրված կլինեն երեխաների նկարները: Խաղաղության պատին տեղ գտան երեխաների գրավոր ուղերձները` իրենց իրավունքների մասին:

Միջոցառման կազմակերպիչներն են “Լիարժեք կյանք” հկ-ը, Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատը և Ստեփանավանի քաղաքապետարանը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հռչակվել է 1949թ-ի նոյեմբերին՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից և առաջին անգամ նշվել 1950թ-ին: Մինչ օրս աշխարհի գրեթե բոլոր երկրներում հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:
Երեխաների ներդաշնակ դաստիարակության և զարգացման համար շատ կարևոր է բարենպաստ միջավայրի ապահովումն ու բարեկեցիկ պայմանների առկայությունը:
Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ մեր երկրում ապրող ավելի քան 8 .000 հատուկ կարիքներով երեխաներից շատերը դուրս են մնացել հանրակրթությունից: Միջազգային և տեղական կազմակեպությունների կողմից ձեռնարկվում են քայլեր՝ հատուկ կարիքներով երեխաների համար կրթությունը մատչելի դարձնելու համար: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ նախադպրոցական տարիքի երեխաների շուրջ 80%-ն ի վիճակի չէ մանկապարտեզ կամ այլ նախադպրոցական հիմնարկ հաճախելու:


ՙԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ՚ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ
Հեռախոս/ֆակս 374 256 23023 Էլ. հասցե` info@fulllife.am Ինտերնետ` www.fulllife.am
ք. Ստեփանավան

Դիտվել է 1724 անգամ:
Print Friendly

Leave a Reply