Խամենեին ելույթ է ունեցել Իրանի հեռուստաընկերության եթերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2009 18:19

images-94Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկուշաբթի ելույթ Է ունեցել իրանական հեռուստատեսության եթերում եւ խոստացել պատժել կիրակնօրյա ահաբեկության մեղսակիցներին: Դրանով իսկ հերքվել են նրա մահվան վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումները:

Այաթոլլա Խամենեին հայտարարել Է, որ Իրանը կպատժի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ հարձակում կատարած ահաբեկիչներին: Նա նաեւ նշել Է, որ «թշնամիները չեն կարողանա վնասել իրանցիների միասնությանը»:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply