Ադրբեջանցիների կրակոցից վիրավորվել է Ներքին Կարմիրաղբյուրի` այգում աշխատող բնակիչը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2012 14:55

Հունիսի 1-ին, ժամը 8.15-ին, Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Վ. Մելքումյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.00-ի սահմաններում, նշված գյուղի խաղողի այգում աշխատելիս` ադրբեջանական  հենակետից արձակված կրակոցից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply