ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը հունիսի 1-ի` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 1, 2012 14:44

Սիրելի երեխաներ եւ հարգելի ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ամենավառ  տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության  օրվա կապակցությամբ: Երեխաներն են  հասարակության վաղվա օրը կրողները, եւ մեր` պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ եւ երջանիկ մանկությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ ծնողներին, որոնց ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը: Տոնը նաեւ պարտավորեցնող է, քանզի բոլորինս է արժանի հերթափոխ ապահովելու պատասխանատվությունը:

Կրկին շնորհավորելով արեւաշող այս տոնի առթիվ` ցանկանում եմ բոլոր երեխաներին լիարժեք ու երջանիկ մանկություն, ծնողների անսահման սեր ու գուրգուրանք, երազանքների իրականացում, անամպ երկինք:

 

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply