Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 11-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 1, 2012 13:35

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող  կանանց արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը երրորդ տուրում սպիտակ խաղաքարերով միավորը կիսել Է ռուսասատանցի գրոսմայստեր Վալենտինա Գունինայի հետ և, վաստակելով  2 միավոր` առայժմ զբաղեցնում  Է 11-րդ տեղը :

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 3-րդ  սպիտակներով զիջել Է չինուհի  Քի Գուոյին եև1 միավորով զբաղեցնում Է 40-րդ տեղը:

3-ական միավորով մրցաշարի առաջատարներն են` գրոսմայստերներ Քիան Հուանը (Չինաստան) և Պիա Կրամլինգը (Շվեդիա):

Մրցաշարին մասնակցում են 18 երկրների 51 շախմատիստուհիներ: Այն կավարտվի հունիսի 3-ին:

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply