Պոլոցկ քաղաքի 1150-ամյակին նվիրված միջոցառումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2012 11:29

Մայիսի 25-27-ը տեղի են ունեցել Պոլոցկ քաղաքի 1150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ, որին մասնակցել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Հայաստանի Ալավերդու քաղաքապետը, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ: Մայիսի 25-ինՊոլոցկի կենտրոնական առափնյա փողոցում տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարի հիմնաքարը: Միջոցառմանը մասնակցել են նաև Պոլոցկի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Մայիսի 26-ին Պոլոցկի քաղաքային թիվ 2 գիմնազիայում կայացել է «Իմ Հայաստանը» թեմայով շարադրության և «Հայաստանը բելառուս երեխաների աչքերով» նկարների մրցանակաբաշխությունները:
Նույն օրը Պոլոցկի կենտրոնական գրադարանում կայացել է հայ տպագրական գրքի 500-ամյակին նվիրված հայկական գրքերի, ինչպես նաև «Հայաստան» թեմայով լուսանկարների ցուցահանդես:
Ներկայացված գրքի ցուցանմուշներն Ալավերդու քաղաքապետը Լոռու մարզպետարանի անունից փոխանցել է տեղի գրադարանին:
Մայիսի 26-ինԱլավերդի և Պոլոցկ քաղաքների միջև կնքվել է քույր քաղաքների կարգավիճակ հաստատելու մասին համաձայնագիր:
Միջոցառումներին հանդես է եկել հայ համայնքի «Էրեբունի» պարային համույթը:

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply