Դիմորդներն այս տարի կկարողանան բուհ դիմել 2 անգամ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2012 12:34

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

Փոփոխվել է բուհական ընդունելության կարգը. այս մասին այօր լրագրողներին տեղեկացրեց ԳԹԿ իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Սանթրոսյանը:

Եթե նախորդ տարիներին բուհական ընդունելության մրցույթը միայն մեկ անգամ էր անցկացվում և բալերի անբավարարության պատճառով չընդունված դիմորդը ստիպված էր մեկ տարի սպասել նորից բուհ դիմելու համար, ապա այս տարի կարգն այլ է: Կառավարության որոշման համաձայն այս տարի բուհական ընդունելության մրցույթը կիրականացվի երկու փուլով: Դիմորդներին էլ իրավունք է վերապահված մասնակցել նաև 2-րդ փուլով անցկացվող մրցույթին: Այսինքն եթե դիմորդն առաջին փուլով բուհ չի ընդունվել (բայց դրական գնահատականներ է ստացել), և կոնկրետ մասնագիտության գծով առաջացել են թափուր տեղեր, ապա դիմորդը կարող է հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում տվյալ մասնագիտության համար հայտ ներկայացնել և մասնակցել մրցութային նոր փուլին:

Ընդունելության 1-ին փուլի արդյունքները պարզ կդառնան  հուլիսի 15-ին, 2-րդ փուլի արդյունքները կամփոփվեն հուլիսի 25-ին:

Դիտվել է 2097 անգամ:
Print Friendly

Leave a Reply