Այս տարի դիմորդների թիվն ավելացել է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2012 12:20

Այս տարի միասնական  քննություն ՀՀ-ում և ԼՂՀ-ում հանձնում  է 18107 դիմորդ-շրջանավարտ: Նախորդ տարիների համեմատ դիմորդների թիվն ավելացել է. 2010-ին եղել է 17656, 2011-ին` 1209 դիմորդ:

Ինչպես միշտ դիմորդների թվով առաջին տեղում է Երևանը` 5983 դիմորդ: Սակայն 2010-ի համեմատությամբ դիմորդների թիվը նվազել է 178-ով, այն ժամանակ Երևանցի դիմորդների թիվը 6161 էր: Փոխարենն ավելացել են ԼՂՀ դիմորդները. 1260 դիմորդ  2010-ի 876-ի փոխարեն:

Այս տարի ևս առավել մարդաշատ կլինի Հայոց լեզվի և գրականության քննությունը, որի համար հայտագրվել է 11795 դիմորդ: Ամենասակավամարդը` իտալերենի քննությունը, որի համար 4 դիմորդ է հայտագրվել:

Միասնական քննությունների 1-ին փուլը կընթանա հունիսի 1-ից 22-ը: Այսօր դիմորդները քննություն են հանձնում Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ընդհանուր պատմություն առաջկաներից:  Հունիսի 5-ին տեղի կունենա Հայոց լեզվի և գրականության, հունիսի  8-ին` Ռուսերենի, հունիսի 12-ին` Մաթեմատիկայի,  հունիսի 15-ին` Օտար լեզվի, 19-ին` Ֆիզիկայի, 22-ին` Հայոց պատմության և Քիմիայի քննությունները:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply