Մելբուռնում վարորդներն ընկել են «ոչխարանձրևի» տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2012 12:04

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում  վարորդը,  չկարողանալով  կառավարել բեռնատարը  երթևեկության վերին մակարդակում, պատճառ է դարձել, որ տեղափոխվող բեռը թափվի կամրջից  ներքև`  կճղակավորների ու ավտոսիրողների բախման պատճառ դառնալով:

Վերևից  «տեղացած» ավելի քան 400 տնային կենդանիները ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել, քանի որ մեքենաները փորձել են խույս տալ անսովոր տեղումներից:

Մելբուռնի ոստիկանությունը հայտնում է, որ շատ ոչխարներ սատկել են, կան վիրավոր անասուններ, իսկ ավտոտերերից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply