ԱՄՆ Սենատորն այցելում է Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | June 1, 2012 12:02

Հունիսի 1-ին Հայաստան կայցելի ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս նահանգ): Նա հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը և ներքին իրավիճակին առնչվող հարցեր: Սենատոր Դուրբինն ու նրա ղեկավարած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենան Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների և կին քաղաքական առաջնորդների հետ:

Միացյալ Նահանգների Սենատում մեծամասնական խմբակցության թիվ երկու ղեկավար դեմքը լինելուց զատ` Սենատոր Դուրբինը հանդիսանում է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Նա նաև ընդգրկված է Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում, որի իրավասության դաշտում են գտնվում Եվրոպական մայրցամաքի, այդ թվում Կովկասի հետ կապված հարցերը: Ենթահանձնաժողովը զբաղվում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության, Եվրոպական Միության և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությանն առնչվող հարցերով:

Սենատոր Դուրբինի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://durbin.senate.gov/public/ էջը:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply