Հրդեհ՝ Երևանի ՋԷԿ-ի մոտակայքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2012 11:48


Մայիսի 31-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի ՋԷԿ-ի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում:
ԱԻՆ-ի արտակարգ ալիք լրատվական կենտրոնի փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 4 շենքին հարակից ենթակայանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.16-ին, մարվել` 10.18-ին:

Այրվել է տրանսֆորմատորից թափված յուղ և խոտածածկ տարածք՝ 100 քմ մակերեսով:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply