Երկրաշարժն Իտալիային 5 մլրդ եվրոյի վնաս է պատճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2012 11:48

Փորձագետների գնահատմամբ, երկրաշարժից տուժած շրջանները լրիվ վերականգնելու համար տարիներ կպահանջվեն: Հիմա վնասը գնահատվում է 5 մլրդ եվրո:

Մայիսի 20 և 29-ին, Մոդենա քաղաքի շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 24 մարդ, 14 հազար մարդ դարձել  անօթևան: 26 հա գյուղտարածքներ  մնացել են առանց ջրամատակարարման:

Իսկ տուժած շրջաններում դեռևս սեյսմիկ ակտիվությունը պահպանվում է, որը մասնագետների գնահատմամբ նորմալ չէ: Իշխանությունների հորդորով տեղաբնակները տներ չեն վերադառնում ու քնում են վրանային քաղաքներում:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply