Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 1, 2012 11:45

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց, հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն, ինչպես նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի զարգացման և նրա միջազգային ճանաչման գործում բարոնուհի Քերոլայն Քոքսը մեծ ավանդ ունի, ինչի համար Արցախի ժողովուրդը երախտապարտ է նրան:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply