Ամենավտանգավոր ավտոմեքենաների վարկանշային ցանկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2012 10:59

Ճանապարհային անվտանգության ամերիկյան ապահովագրական ինստիտուտի անցկացրած քրաշ-թեսթերի համաձայն, ԱՄՆ-ում ամենամասսայական պիկապներից մեկը, որն առաջ հայտնի էր որպես  Dodge Ram, գլխավորում է Ամերիկայի ամենավտանգավոր մեքենաների ցանկը:

Առաջին եռյակում է նաև  պիկապ Chevrolet Colorado և քրոսսովեր Mazda CX-7: Հետաքրքիրն այն է, որ առաջին 7 հորիզոնականը զբաղեցնում են կամ քրոսսովերները, կամ արտաճանապարհային ավտոմեքենաները, իսկ ցուցակն ամփոփում է  Suzuki SX4-ը`հարաբերական կոմպակտ ավտոմեքենան:

Wall Street-ը նշում է, որ նման հետազոտությունները գործնականում չեն ազդում սպառողների վրա: Դիտարկված բոլոր մոդելների վաճառքը վերջին տարում ավելացել է առնվազն 20%-ով:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply