Պորտուգալիան ու Սիրիան դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2012 10:44

Պորտուգալիայի ու Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են Պորտուգալիայի նախաձեռնությամբ: Երկրի ԱԳՆ հայտարարել է սիրիական իշխանություններին, որ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Բացի այդ,  ԵՄ-ում Սիրիայի դեսպան Լամի Շակուրը Պորտուգալիայում  հայտարարված է «պերսոնա նոն գրատա»: Հիմա նա կարող է  Պորտուգալիա մուտք գործել, դիվանագիտական տեղեկություն ստանալ ու այլ հարցեր լուծել միայն Լիսաբոնի միջոցով: Իսկ նրա դիվանագիտական անձնագիրն արգելափակված է:

Պորտուգալիայի ԱԳՆ-ում բացատրել են, որ նման որոշումը կապված է Սիրիայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանության հետ:

2012-ի մայիսի 25-ին Հոմսի մոտ գտնվող Էլ-Հոուլում սպանվեց 108 մարդ, այդ թվում` 49 երեխա ու 34 կին: Այդ դեպքից հետո  արևմտյան շատ երկրներ հետ ուղարկեցին Սիրիայի դեսպաններին:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply