Բուլղարիայի նախագահը որոշել է Աստծու ազգությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2012 8:30

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը որոշել է Աստծու ազգությունը: Բուլղարական պետության ղեկավարի կարծիքով, Տերը բուլղարացի է: Ինչպես գրում է տեղական «Աշխատանք» թերթը,  նախագահը նման եզրակացություն է արել` ծանոթանալով  Բուլղարիայի տարածքում  վերջին 60 տարում տեղի ունեցած երկրաշարժերի  գրաֆիկին, որոնք  նրան են ներկայացրել  բուլղարական ԳԱ սեյսմոլոգները:

«Երկրաշարժերի գրաֆիկն ասում է, որ Աստված բուլղարացի է»,- ասել է նա ու նշել, որ բալկանյան մյուս երկրների համեմատությամբ Բուլղարիան երկրաշարժերի թվով չեմպիոն է: Հենց այդ հանգամանքն էլ ասում է, որ Աստված բուլղարացի է»:

Նա ասել է նաև, որ կապ չի տեսնում Իտալիայի երկրաշարժի ու Բուլղարիայում կատարվածի միջև.«Դրանք 2 տարբեր պրոցեսներ են. մի դեպքում երկրակեղևը անջատվում է, մյուսում` բախվում»:

Ի դեպ, «Աստված բուլղարացի է» արտահայտությունը վերագրվում է սպորտային մեկնաբան Նիկոլայ Կոլևին: 1993-ին նա այդ արտահայտությունն արել է Ֆրանսիայի ազգային թիմի հետ   Բուլղարիայի հավաքականի` 2:1 հաշվով  հաղթանակի ժամանակ:

Դիտվել է 1344 անգամ:
Print Friendly

Leave a Reply