Իրանում արգելվել են փողկապները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2012 7:57

Թեհրանում պատրաստվում են  փողկապների արգելքը վերածնել. Դա «արևմտյան անկման» նկատմամբ խոնարհում է , ասում է Zman.com-ը:

Առաջին արգելքը 1979-ի իսլամական հեղափոխությանը հետևեց: Սակայն այն ժամանակ այդ արգելքը լուրջ չընդունվեց ու բնակչությունը շարունակում էր փողկապ կրել: Ներկայումս կրոնական ոստիկանությունը որոշում է ընդունել փողկապի արգելքը վերականգնելու վերաբերյալ: «Իսլամական հեղափոխությունից հետո  փողկապների վաճառքն արգելված էր, սակայն վերջին շրջանում որոշ արտադրողներ կրկին դրանք վաճառում են` չնայած իշխանությունների արգելքին»,-ասվում է իրանական հրատարակություններից մեկում: Վաճառողներից մեկն էլ ասել է, որ ցուցափեղկերից հանվել են բոլոր փողկապները, իսկ կարգը խախտելու դեպքում խանութը պարզապես կփակեն:

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply