Կինը հրաժարվել է 4 վերջույթներից հանուն երեխայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2012 7:37

Տեխասում 40 բժիշկ պայքարել է փրկելու մոր կյանքը, ինչի համար ստիպված էին անդամահատել նրա 4 վերջույթներն ու որոշ օրգաններ` հանուն դստեր փրկության:

ԱՄՆ բժիշկները 41-ամյա հղի Քեյթ Հայսին ախտորոշեցին  սրընթաց նեկրոտիկ ֆասցիտ: Vanderbilt University Medical Center  մասնագետները զգուշացրեցին, որ եթե կինը որոշի ծննդաբերել, ապա քայքայիչ հիվանդությունը կհանգեցնի մահացու հետևանքների:

Սակայն Քեյթը  վճռեց ծննդաբերել:

«Ստրեպտոկոկերը (որոնք բնակվում են շնչուղիներում ու մարսողական ուղիներում) Քեյթի մարմնում տարածվում  էին հսկայական արագությամբ: Եվ  ծննդաբերել, նշանակում էր կյանքը վտանգել»,-ասում են կենտրոնի մասնագետները:

Հիվանդի ամուսնու խոսքով, 2010-ին  ծանր ծննդաբերությունից հետո լույս աշխարհ եկավ առողջ մի աղջիկ` Արիելը:

Սակայն ուղիղ 2 օրից բժիշկները ստիպված էին կնոջը շտապ վիրահատել: 40 բժիշկ 15 ժամ փորձում էին նորաթուխ մայրիկի կյանքը  պահպանել: Նրանք ստիպված էին անդամահատել կնոջ 2 ձեռքը, սակայն վարակը տարածվում էր ողջ մարմնում:

Ուղիղ  1 շաբաթից  անդամահատեցին նաև ոտքեր: Իսկ դրանից 10 օր անց  նա ընկավ կոմայի մեջ, ու միայն մասնագետների վարպետության շնորհիվ  կարողացան կնոջն այդ վիճակից հանել: Սակայն այս անգամ արդեն ստիպված էին որոշ ներքին օրգաններ  էլ հեռացնել:

«Այս ամենից հետո  կինս կարծում է, որ բոլոր զոհողություններն արդարացված են: Հիմա ես եմ խնամում և կնոջս, և դստերս»,- ասել է ամուսինը:

« Ճիշտ է, ես չեմ կարողանում ինքնուրույն շարժվել, սակայն ոչնչի համար չեմ զղջում: Ես նույնիսկ չեմ կարող  պատկերացնել, որ իմ աղջիկը կարող էր և չլինել»:

Դիտվել է 1735 անգամ:
Print Friendly

Leave a Reply