Ֆուտբոլի Հայաստանի հավաքականին ավելի խոշոր հաշվով պարտվելուց փրկեց Ռոման Բերեզովսկին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 1, 2012 0:49

Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի և Հունաստանի հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղի ելքը վճռեց 22-րդ րոպեին գերմանական  «Շալկե 04» ակումբի պաշտպան Կիրյակոս Պապադոպուլոսի մեր թիմի դարպասը գլխի հարվածով խփած գնդակը`1:0: Հայաստանի հավաքականը լավ չխաղաց և կարող էր ավելի խոշոր հաշվով պարտվել, եթե թիմի  դարպասապահ Ռոման Բերեզովսկին երկու անգամ չորսար 11 մ-ոց տուգանային հարվածը:
Ի դեպ, հանդիպման 87-րդ րոպեին մրցավարը  խաղադաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:

Մեր երկրի ընտրան հանդես եկավ հետևյալ կազմով. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան (Հրայր Մկոյան, 73) Վալերի Ալեքսանյան, Լևոն Հայրապետյան, Կարլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան (Զավեն Բադոյան, 59), Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան (Արթուր Սարկիսով, 88), Մարկոս Պիզելի (Արթուր Եդիգարյան, 73), Յուրա Մովսիսյան:

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply