Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի 30 մլն դրամ արժողությամբ ցուցասրահը կբացվի նոյեմբերին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 20, 2009 17:34

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի «հայտնի տանիքի» պատմությունն այսուհետ չի կրկնվի, անձրևաջուրը թանգարան չի լցվի, և թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը լրագրողների վրա չի բարկանա` սենսացինաների հետևից ընկնելով՝  թանգարանում միայն անձրևաջրերը նկարելով:

Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներն  ընդգրկուն են. դրանք սկսվել են տարեսկզբից և տևելու են մինչև տարեվերջ: Տուն-թանգարանի տնօրենն ասում է, որ 30 մլն դրամ արժողությամբ ցուցասրահի բացումը տեղի կունենա նոյեմբերի սկզբին:

«Պետությունը ցուցասրահի համար մեզ հատկացրել է ընդամենը 10 մլն դրամ, մնացածը մեր միջոցներով ենք արել, այսինքն՝ հովանավորներ ենք գտել, կարելի է ասել, որ հիմա ունենք միջազգային մակարդակի ցուցասրահ»,-ասում է Զատիկյանը:

Տնօրենը դժգոհ է ներկայիս իշխանության ոչ լիարժեք վերաբերմունքից և գոհ՝ հանգուցյալ վարչապետ Անդրակիկ Մանուկյանից, քանի որ վերջինիս հովհանու տակ է սկսվել թանգարանի վերանորոգման աշխատանքները:

Թանգարանի պարտեզը ևս պատրաստ է հյուրընկալության, իսկ հին շենքի աշխատանքները ընթացքի մեջ են, տոհմատան շենքի համար էլ հավելյալ գումար է անհրաժեշը:

«Աշխատանքներն ավարտելու համար մոտ 15 մլն դրամ է պետք, որպեսզի ավելացնենք սոցիալական ներդրումների հիմնադրամի հատկացրած 27 մլն դրամին և ավարտենք աշխատանքները»,-ավելացնում է Զատիկյանը:

Առաջնահերթ պետք է վերանորոգվի թանգարանի նկուղը` գրողի արխիվը տեղափոխելու համար, 2-րդ հարկում նախատեսվում է աբովյանագիտական թանգարան, որի համար արդեն կա 3000 կտոր գրականություն:

Դիտվել է 2824 անգամ:
Print Friendly

Leave a Reply