Սյունիքում բեռնատարը ձորն է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2012 23:46

Մայիսի 31-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի սկզբնամասում բեռնատարը շրջվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Չպարզված հանգամանքներում ԳԱԶ 53 մակնիշի 28 ՍՕ 646 պետհամարանիշով բեռնատարը շրջվել է ձորը (մոտ 15 մ), ինչի հետեվանքով ուղևոր Նադեժդա Հակոբյանը (60-65 տարեկան) զոհվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 10 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի հիվանդանոց: Կտրվի լրացուիցիչ տեղեկություն:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply