Սամվել Ալեքսանյանը խոստանում է` շուկան մնալու է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 31, 2012 22:10

Yerkir.am-ի` Փակ շուկայի քանդմանը վերաբերող հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

– Պարո’ն Ալեքսանյան, ի վերջո, ո՞վ է քանդել շուկան:
– Ինքն իրեն է քանդվել, որովհետեւ շատ վատ վիճակում էր: Համ էլ հանձնաժողով ա ստեղծվել, որը պետք ա ուսումնասիրի պատճառները:

– Ի՞նչ եք նախատեսում այնտեղ անել:
– Վերականգնելու ենք շուկան:

-Ասում են` շուկա էլ չի լինի:
– Ո՞վ ա ասում:

– Դե, մամուլն է գրում, ակտիվիստներն են ասում:
– Դե ով ասում ա, իրանցից էլ հարցրեք… Ես ասում եմ` շուկա ա լինելու:

-Իսկ «Երեւան Սիթի» լինելո՞ւ է:
– Եթե ժողովուրդը շատ ուզի` կլինի: Ես ժողովրդի կարծիքն եմ հարցնելու, եթե ուզի` կլինի, եթե չուզի` չի լինի:

-Այսինքն` ժողովրդի կա՞մքն եք կատարելու:
-Բա ոնց:

– Պարո’ն Ալեքսանյան, տարածքն ամբողջությամբ Ձե՞րն է:
– Ոչ համատեղ ենք գնել, ես ու Մկրտչյան Վահագը:

-Իսկ ո՞վ է Մկրտչյան Վահագնը:
– Մկրտչյան Վահագն ա:

– Ո՞ւմն է մեծ մասը:
– Մկրտչյան Վահագինը:

-Անցնենք ԱԺ-ին, խոստանո՞ւմ եք, որ ակտիվ եք լինելու եւ հանդես եք գալու օրենսդրական նախաձեռնություններով:
-Այո:

-Չե՞ք բացակայելու:
-Չէ, ԱԺ-ի ամենալավ հաճախող պատգամավորն եմ լինելու:

– Իսկ առաջիկայում ի՞նչ հարցեր եք բարձացնելու:
– Ամեն հարց էլ բարձրացնելու եմ` սկսած սպորտից:

– Ի դեպ, 5-րդ գումարման ԱԺ-ում էլ, ինչպես 4-րդ գումարման ԱԺ-ում, Ձեր ամենամտերիմ ընկերը շարունակում է մնալ Ռուբեն Հայրապետյա՞նը:
-Բա իհարկե, Ռուբեն Հայրապետյանը հա’մ իմ ընկերն է, հա’մ էլ` ախպերը:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply