«Հայ-թուրքական արձանագրությունները վիրավորել են Ադրբեջանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2009 15:30

Հայ-թուրքական արձանագրությունները վիրավորել են Ադրբեջանին. նման հայտարարություն «Trend» գործակալության փոխանցմամբ`  արել է  Թուրքիայի ընդդիմադիր Ազգային շարժում  կուսակցության ղեկավար Դեվլեթ Բախչելին: Բախչելիի խոսքով` Արձանագրությունները ստորագրելով՝  Թուրքիան խաբեց Ադրբեջանին:

«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն Ադրբեջանի հետ հարաբերությունները անդունդի եզրին է դրել»,-ասել է նա:

Բախչելիի խոսքով` իշխող կուսակցության սխալները չպետք է վնասեն թուրք-ադրբեջանական հարաբերություններին:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply