Հունիսի 1-ից կմեկնարկի «Ցանկությունների պատ» ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2012 17:30

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրերին հանրության մասնակցությունն առավել ակտիվ դարձնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը և  Ամերիաբանկը նախաձեռնել են «Ցանկությունների պատ» ծրագիրը, որի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվում մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել։

Ծրագիրը կմեկնարկի հունիսի 1–ին, ժամը 15։00–ին Հյուսիսային պողոտայի (Square 1-ի և Armani խանութ սրահի միջակայքում) և Աբովյան փողոցի հատման հատվածում: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներին հնարավորություն է տրվում օգտվել ավելին անելու հնարավորությունից և «ցանկությունների պատին» նկարների միջոցով առաջինն արտահայտել մայրաքաղաքն առավել բարետես դարձնելուն ուղղված իրենց ցանկությունները։ Հունիսի 4-ից «ցանկությունների պատեր» կտեղակայվեն նաև Կասկադում /Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ/, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակում, Կոմիտասի պողոտա–Կասյան փողոց խաչմերուկում և Գարեգին Նժդեհի հրապարակում։

Հյուսիսային պողոտայում հունիսի 1–ին, ժամը 15։00 –ին տրվող ծրագրի մեկնարկին մասնակից փոքրիկ երևանցիների համար Ամերիաբանկը նաև հաճելի անակընկալ է պատրաստել։

Օգտվե’նք ավելին իրագործելու ազատությունից և ավելի’ն իրագործենք մեր սիրելի մայրաքաղաքի համար:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply