Ժառանգությունը ՀՅԴ-ի հետ է` միայն Արձանագրությունների դեմ պայքարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2009 15:39

Լարիսա ԱլավերդյանԼարիսա Ալավերդյանը Ժառանգություն կուսակցության` ՀՅԴ-ի հետ հանդես գալու փաստը դիտարկում է միայն «Դեմ արձանագրություններին» ֆորմատով` նշելով, որ իրենք կողմ են ավելի արմատական փոփոխությունների, իսկ ՀՅԴ-ն` ավելի կոնսերվատիվ:

«Քաղաքականության մեջ սա կոչվում է դեմոկրատական ալյանս»,-ասաց Ժառանգություն խմբակցության անդամ Ալավերդյանը` պարզաբանելով, որ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որտեղ հնարավոր է համագործակցության եզրեր գտնել:

Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանում «կուսակցականները ճնշող փոքրամասություն են, իսկ անկուսակցականները` ճնշված մեծամասնություն»:

Արձանագրությունների վերաբերյալ Ալավերդյանն իր կարծիքը հայտնեց` որպես անկուսակցական. «Միանշանակ դեմ եմ,-ասաց նա,-քանի որ այս արձանագրություններն արդեն նախապայմաններով են: Երբևէ միջազգային փորձում չի եղել դեպք, երբ հարաբերությունների հաստատումն առնչվի սահմանների ճանաչման հետ: Իսկ միջազգային հանրությունը քեզ հարգում է այնքանով, որքանով դու ես հարգում քո ազգային շահերը»:

Նա ավելացրեց, որ Հայաստանում ժողովրդավարության մեխանիզմները չեն կատարում իրենց գործառույթները` օրինակ բերելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որը նա որակեց` որպես իմիտացիա:

Իսկ Հանրային խորհուրդն էլ, ըստ Ալավերդյանի, չի արտահայտում հասարակության կարծիքը:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply