Փլուզում Վ. Սարգսյան 5 հասցեում, 1 մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2012 16:30

Մայիսի 31-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Վ. Սարգսյան 5 հասցեում տեղի է ունեցել փլուզում. ընկել է երկաթբետոնե պանելը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ  օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պատահարի հետևանքով մահացել է վերոնշյալ հասցեում քանդման աշխատանքներ իրականացնող՝ 1953թ. ծնված Միշա Խաչատրյանը: Ժամը 15.55-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել Մ. Խաչատրյանի դին և  հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply