Կանաչ լոբով ուտեստ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 31, 2012 10:13

Ասում են, եթե ցանկանում ես բարեկազմ լինել, ուրեմն կեր կանաչ լոբի: Այն շատ հարմար է սննդակարգերի համար: Կանաչ լոբին հարուստ է A և E վիտամիններով, որոնք մաշկը հարթ ու գեղեցիկ են դարձնում: Իսկ պանիրն իսկականն է, այն այս ուտեստին շատ նուրբ համ է հաղորդում: Դրա համար ցանկացած պանիր օգտագործել, որը շուտ է հալչում: Այս  ուտեստն հեշտ ու արագ է պատրաստվում, ժամանակ շատ չի պահանջում:

Բաղադրությունը

600 գ կանաչ լոբի

1 գլուխ սոխ

20-30 գ ձեթ

մի քանի ցողուն մաղադանոս

30-40 գ քերած, 200գ էլ չքերած պանիր

Պատրաստման եղանակը

Լոբին մաքրել, լվանալ, ապա խաշել  աղաջրում, ապա 2-3 րոպեից հանել ու քամել:

Տապակի մեջ ձեթ լցնել ու  մանրացրած սոխը տապակել: Հետո ավելացնել մաղադանոսը, ապա մեկ րոպեից լցնել լոբին ու շոգեխաշել 10 րոպե:

Երբ լոբին փափկի, ավելացնել քերած պանիրը, խառնել, ապա լոբու մակերեսը հարթեցնել: Վրայից պանրի բարակ շերտերով ծածկել ողջ մակերեսը: Տապակը ծածկել կափարիչով  2 րոպեով: Երբ պանիրը հալչի, ուրեմն ուտեստը պատրաստ է:

Պանրով լոբին մատուցել տաք վիճակում` թարմ լոլիկի շերտերով:


Դիտվել է 5805 անգամ:
Print Friendly

Leave a Reply