Եգիպտոսում գտել են ապստամբության ժամանակ գողացված գանձերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2012 16:14

Եգիպտոսում գտել են Հին Եգիպտոսի դարաշրջանի  հնագիտական արժեքների թաքստարանը, որոնք գողացվել էին թանգարաններից 2011-ի ժողովրդական ապստամբության ժամանակ: Գանձերը հայտնաբերվել են Կահիրեի մոտ, Սահարա անապատում, ավազի մեջ: Մասնավորապես, զբոսաշրջային ոստիկանությունը հայտնաբերել է   «ուշեբթի» հախճապակյա 40 արձանիկ (մոգական ֆիգուրներ` մումիայի կամ էլ քլունգներով ու բրիչներով մարդկանց տեսքով,  հիերոգլիֆներով կեսմետրանոց   քարից «կեղծ» դուռ` դամբարանի  համար):

2011-ի փետրվարին  ժողովրդական հուզումների ժամանակ Եգիպտոսի թանգարաններից ու պահոցներից 10-յակ հնագիտական իրեր անհետացան: Միայն Կահիրեի` ողջ աշխարհում հայտնի թանգարանից հանցագործները գողացան թանկարժեք 63 իր:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply