Սամվել Ալեքսանյանը չի հասկանում, թե կամարներն ինչու հենց այդ ժամանակ փլվեցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2012 16:13

Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում ի վերջո պատասխանեց լրագրողների հարցերին` կապված Փակ շուկայի ճակատագրի հետ: Նա ասաց, որ շուկան ինքնիրեն է քանդվել` պատճառաբանելով, թե այն հին կառույց էր. «Շենքը շատ վատ վիճակում էր, սեյսմիկները, սենց թե նենց, ասել էին, որ քանդվելու է, բայց թե ինչի հենց էտ ժամանակ քանդվեց, չեմ իմանում»,-զարմանում է Ալեքսանյանը։

Նա լրագրողներին հայտնեց, որ շուկայի տեսքը պահպանելու է` այդ թվում նաև կամարները, այն լինելու է  մեկհարկանի, իսկ վրան գրված է լինելու «Երևան շուկա»:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply