Ինչ լողազգեստներ են դուր գալիս տղամարդկանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2012 15:45

Լողազգեստի ընտրությունը շատ կարևոր է յուրաքանչյուր կնոջ համար, որը ցանկանում է  լավ տեսք ունենալ նույնիսկ լողափին: Սակայն այդ հարցը կարելի է զգալիորեն հեշտացնել, եթե գիտեք, թե հատկապես ինչ լողազգեստներ են դուր գալիս հակառակ սեռի ներկայացուցիչներին:

«Marie Claire» հրատարակությունը զանգվածային հարցում է անցկացրել տղամարդկանց շրջանում ու պարզել, որ մեծ մասսայականություն վայելող բիկինի-լողազգեստը դուր է գալիս տղամարդկանց 74%-ին, իսկ մնացած 26%-ը թելերի ու եռանկյունու հավաքածուն լավագույն տարբերակ չի համարում, քանի որ այն չափազանց բաց է ու տղամարդու երևակայության  թռիչքի տեղ չի թողնում:

Նորաձև համարվող մոնոկինի-լողազգեստները չի հավանել հարցվածների 78%-ը, իսկ տանկինիները` 53%-ը:

Ամենաընդունվածը համարվել է  սովորական առանձին կտորներով լողազգեստը` չափավոր փակ վերևով ու ներքևով: Այդ մոդելը դուր է եկել հարցվածների 93%-ին:

Դիտվել է 1807 անգամ:
Print Friendly

Leave a Reply