Արթուր Աբրահամի մրցակիցը դուրս է գրվել հիվանդանոցից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 20, 2009 14:58

Արթուր ԱբրահամՊրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեյն Թեյլորը, ով հոկտեմբերի 17-ին Արթուր Աբրահամի հետ Գերմանիայի Բեռլին քաղաքում անցկացրած հանդիպումում նոկաուտով պարտվելուց հետո, հայտնվել էր հիվանդանոցում, վերջինիցս դուրս է գրվել: Թեյլորն ուղեղի ուժեղ ցնցում էր ստացել, որից վատացել էր նրա հիշողությունը: Բժիշկները գտնում են, որ ամերիկացի բռնցքամարտիկը լուրջ վնասվածք է ստացել ոչ այնքան Արթուրի հարվածից, այլ այն պատճառով, որ ընկնելու ընթացքում գլխով բախվել է ռինգին: Ինչևէ, նրանք Թեյլորին խորհուրդ են տվել չշտապել ինքնաթիռով ԱՄՆ տեղափոխվել: Այդ է պատճառը, որ առաջիկա մի քանի օրը նա իր կնոջ` Էրիկայի հետ միասին կանցկացնի Եվրոպայում:Առայժմ պարզ չէ, թե Թեյլորը կշարունակի՞ մասնակցել մրցաշարին: Եթե բժիշկները թույլատրեն կրկին ռինգ դուրս գալ, ապա նա 2010 -ի գարնանը պետք է մրցամարտ անցկացնի Անդրե Ուորդի հետ: «Առողջությունն ամեն ինչից կարևոր է, և շատ ուրախ եմ, որ Ջերմեյնն իրեն լավ է զգում»,- Աբրահամի խոսքերը վկայակոչել է «allboxing.ru» կայքը

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply