ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 31, 2012 15:12

Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի Ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply