Դաժան բռնապետը դատապարտվել է 50 տարվա ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2012 14:46

Վերջնական դատավճռի համաձայն, Հաագայի Միջազգային դատարանը 50 տարվա ազատազրկման է դատապարտել Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորին, որը   Սյերա Լեոնեում 10 տարվա քաղաքացիական կռվի ժամանակ 50 հազար մարդկանց սպանության գործին մասնակից է եղել:

Նա մեղադրվում է մարդկության հանդեպ կատարած հանցագործության մեջ:

Դատարանը բազում վկաների է լսել, սակայն  դատարանում  ներկաներին ամենաշատը ցնցել է  մի կնոջ պատմությունը, որին ապստամբները ստիպել են քարշ տալ իր սեփական երեխաների կտրած գլուխներով պարկն ու հետն էլ ժպտալ:

Դատարանի որոշմամբ, Թեյլորը, որը 1997-2003-ին  ղեկավարել է Լիբերիան, ձերբակալվել է 2006-ին: Նա  իր պատիժը կրելու է Մեծ Բրիտանիայում:

 

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply