Միլիարդատերը Տիտանիկ է կառուցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2012 15:01

Ավստրալացի միլիարդատերերից մեկը` ածխային մագնատ Կլայվ Պալմերը, ում կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար, հանդես է եկել մի հայտարարությամբ, ըստ որի` նա պատրաստվում է կառուցել 1912 թվականին Ատլանտյան օվկիանոսի ջրերում խորտակված հանրահայտ Տիտանիկ նավի կրկնօրինակը: Ինչպես նշել է Պալմերն իր հայտարարության մեջ, երկրորդ Տիտանիկի կառուցումը ծրագրված է սկսել 2013 թվականին, իսկ արդեն 2016 թ. վերջին նավը պետք է կատարած լինի իր առաջին ուղևորությունը` Անգլիայից Նյու-Յորք: Նավի կառուցումն իրականացվելու է չինական նավաշինարարական CSC Jinling Shipyard ընկերության կողմից:

Առաջին ճամփորդությունը տեղի է ունենալու չինական նավատորմի ուղեկցությամբ: Պալմերի հավաստմամբ` նոր Տիտանիկը համալրված կլինի նավաշինական արտադրության ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, այդ թվում` նորագույն սերնդի նավիգացիոն համակարգով: Նոր տեխնոլոգիաներն ապահովելու են առավելագույն անվտանգություն և հարմարավետություն նավի ուղևորների համար: Երկրորդ Տիտանիկի համար, որպես ուժային ագրեգատ, կծառայի ժամանակակից դիզելային շարժիչը`  ի տարբերություն նախորդի` ածխային էներգիայով քարշակման:

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply