Խոսրով Հարությունյանը տպավորված է խորհրդարանի նոր կազմից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2012 13:23

ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած Խոսրով Հարությունյանը կարծում է, որ նոր խորհրդարանն իր քաղաքական կազմով` թե անհատական և թե կուսակցությունների ընդգրկմամբ, կտարբերվի գոնե նախորդ խորհրդարանից. նա ի նկատի ունի քաղաքական պայքարում, տնտեսական գործունեության, պետական կառավարման տարբեր ոլորտներում աշխատանքային պատկառելի փորձառություն ունեցող մարկանց ներկայությունը` անկախ կուսակցական պատկանելությունից:

“Անկախ”-ի հետ զրույցում նա ասաց, որ չի վախենում` որպես փորձառու պատգամավոր, իր վրա աշխատանքային մեծ բեռ վերցնելուց. “Ցանկացած կոլեգիալ մարմնում, որպես կանոն, 25-30 տոկոսն է հիմնական լուծ քաշողը, մնացածը նպաստում են այդ աշխատանքին”,-նկատեց նա:

Հարությունյանը հույս է հայտնում, որ այս խորհրդարանը կդառնա հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման լրջագույն հարթակ` հիշեցնելով, որ նախորդ գումարման խորհրդարաններում հանրությունը հենց այդ պահանջն էր ներկայացնում. “Խորհրդարանին չէր հաջողվում քաղաքական հիմնական զարգացումները պահել իր ներսում, խորհրդարանական ամբիոնը դարձնել հիմնական քաղաքական խոսափող, և պրոցեսները հաճախ դուրս էին գալիս փողոց,-ասաց նա,-ես չեմ մերժում, որ կարող են փողոցում լինել զարգացումներ, բայց դրանց կուլմինացիան, քաղաքական հանգուցալուծման հարթակը պետք է լինի խորհրդարանը”:

Նա կարծում է, որ այս խորհրդարանանն այդ հնարավորությունը ունի` հաշվի առնելով, որ  շատ տպավորիչ է ներկայացված թե´ քաղաքական մեծամասնությունը, թե´ ընդդիմությունը:

 

 

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply