Երեւանում կանցկացվի ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար

Պաշտոնական, Օրվա լուր | | May 31, 2012 13:11

Հունիսի 2-3-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի սպորտային դահլիճում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական 4-րդ մրցաշարը` նվիրված Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Մրցաշարին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ թիմերը:

Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը` ժամը 11:00-ից: Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 12:00-ին:

Լրատվամիջոցների մուտքն ազատ է:

 

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply