«Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Հովիկ Աբրահամյանը` ԱԺ նախագահ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2012 13:06

102 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ, Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը:

Քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկներից 4-ը:

Մկրտիչ Մինասյանը շնորհավորեց իր գործընկերոջը խորհրդարանի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ` վստահություն հայտնելով, որ Հովիկ Աբրահամյանն իր գիտելիքները, հմտությունն ու կազմակերպչական տաղանդը կներդնի ԱԺ աշխատանքների արդյունավետ իրականացման գործում:

Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց այդ պատասխանատու աշխատանքն իրեն վստահելու համար` հավաստիացնելով, որ ամեն ինչ կանի, որպեսզի խորհրդարանն արդարացնի ժողովրդի վստահությունը:

Հովիկ Աբրահամյանը, նստելով ԱԺ նախագահի աթոռին, առաջին խոսքերը սկսեց իրեն բնորոշ  հումորով. “Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում”,-հայտարարեց նա ու անցավ գործի:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply