Միշել Տեր-Զաքարյանը համաձայնվել է, Ալեն Պողոսյանը` ոչ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 31, 2012 12:44

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանը հաջորդ մրցաշրջանում խաղադաշտ դուրս կբերի ֆրանսիական «Նանտ» ակումբը: Ներկայումս 49-ամյա մասնագետը մարզում է Ֆրանսիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Կլերմոն» թիմը: Ֆրանսիայի երկրորդ լիգայի առաջնությունում «Նանտը» 51 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: Տեր-Զաքարյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-97-ին:

Իսկ ահա, Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն Ալեն Պողոսյանը մերժել է երկրի առաջնությունը 19-րդ տեղում ավարտած «Դիժոն» ֆուտբոլային ակումբը մարզելու առաջարկը: Նա պատճառաբանել է,  որ առայժմ  շատ զբաղված է: 41-ամյա հայ մասնագետը օգնում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանին, որի ղեկավարությամբ թիմը նախապատրաստվում է  Եվրոպայի առաջիկա առաջնությանը:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply