Մերոնք` շախմատի Ալբենայի մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 31, 2012 11:59

Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում Հրանտ Մելքումյանը 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և շարունակում է գլխավորել աղյուսակը: Նա 5-րդ տուրում սև ֆիգուրներով ոչ-ոքի  խաղաց բուլղարացի Իվան Չեպարինովի հետ: Հրանտը, նույնպես 4,5 միավոր վաստակած  Չեպարինովի հետ կիսում Է 1-2-րդ տեղերը` լրացուցիչ չափանիշներով զբաղեցնելով առաջին տեղը:

 

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սևերով հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Քանթոլի Ռաթնակառանին և 4 միավորով այժմ զբաղեցնում Է 4-րդ տեղը: Չորսական միավորով Հովհաննես Գաբուզյանը և գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ և 10-րդ տեղերը:

 

 


Դիտվել է 660 անգամ:
Print Friendly

Leave a Reply