Խորհրդարանի ղեկավարի միակ թեկնածուն Հովիկ Աբրահամյանն է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 31, 2012 11:37
Խորհրդարանում այս պահին ԱԺ նախագահի ընտրությանն են պատրաստվում: Առաջադրված միակ թեկնածուն ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանն է:
Իր ելույթում շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին և գործընկերներին` Խորհրդարանի ղեկավարի բարձր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու և իրեն աջակցելու համար, նա նշեց, որ ջանք ու եռանդ չի խնայի` ծանրակշիռ դերակատարությամբ ԱԺ–ն կայացնելու ճանապարհին։
Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ այս Խորհրդարանը լավն է լինելու, հեղինակության խնդիր էլ չի ունենալու։ “Միշտ էլ լինելու են պոպուլիստական հռետորաբանություն և երևակայականը իրականի տեղ մատուցելու փորձեր, բայց դա լինելու է բացառություն, ոչ թե օրինաչափություն”,-ընգծեց նա։
Նա նաև նշեց, որ որպես ԱԺ նախագահ` չի վարանելու լինել Կառավարության քննադատը բոլոր այն հարցերում, որոնք լուծվում են անբավարար արդյունավետությամբ կամ արագությամբ։ “Միևնույն ժամանակ, ամբոխահաճո կամ ինքնանպատակ քննադատության դեպքում լինելու եմ Կառավարության առաջին պաշտպանը»,–ավելացրեց նա։






Facebook
Tweet This
Email This Post
