Փոքրիկ աղջիկը կազմել է ձիերեն –ռուսերեն բառարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2012 11:16

Տասնամյա աղջիկն աշխատում է  ձիերի լեզվի աշխարհում առաջին բառարանի ստեղծման վրա:  Երբ նա սկսեց հաճախել ձիասպորտի ակումբ,նրան հետաքրքրեց, թե ինչ են խոսում ձիերը: Հիմա այդ զրուցարանով հետաքրքված են նաև ձիաբույծ մասնագետները:

Երբ ձիերը հեռվից տեսնում են 10-ամյա Պոլինային, փնչացնում են: Երևում է, որ բարեկամաբար են տրամադրված, սակայն Պոլինան հաստատ ասում է, որ այդպես նրանք պարզապես ողջունում են: Փնչոցն առաջին նշանն է, որն աղջիկը ձիերենից թարգմանեց ռուսերեն, որում արդեն 30 արտահայտություն, նշան, խրխնջոց կա:

Եթե Վոլֆրամը փոքր ինչ սեղմում է ականջները, նշանակում է` դուր է գալիս, եթե ավելի ուժեղ է սեղմում` զայրանում է: Այս գործում նրբությունները շատ կարևոր են: Ախոռում աղջիկը տեսախցիկով գրեթե կես տարի է անցկացրե`  տեսանկարահանելով տասնյակ ձիերի կյանքը:

«Ես երբ եկա ակումբ, հասկացա, որ վախենում եմ ձիերից: Նկատեցի, որ միայն ես նման խնդիր ունեմ բոլոր նորեկների մեջ: Նրանք, ովքեր վաղուցվանից են հաճախում ակումբ, հեշտ են շփվում, ձիերն իրենց լեզուն ունեն»,- ասում է ինքը` Պոլինա Զոտովան:

Հանգստյան օրերին` ախոռ, իսկ մնացած ժամանակ` համակարգչի առջև: Պոլինան վերլուծում է տեսանկարահանածը: Ձիերի վարքագծի մասին հարյուրավոր գրքեր կան, սակայն ձիու հոգեբանությունն աղջիկն ինքնուրույն է հասկացել` գիտնականների փորձը կիրառելով ընդամենը որպես օգնող, օժանդակ միջոց:

Աղջիկը ցանկանում էր համոզվել, որ բոլոր ձիերը նույն «լեզվով » են խոսում ու դրա համար հատուկ մեկնել է Բելովեժսկի արգելոց` շփվելու ժամանակակից ձիերի` արհեստականորեն  եղանակով բուծված նախնիների` տարպանների հետ: Համոզվելով իր եզրակացությունների մեջ, աղջիկը տպագրել է համառոտ ու լիարժեք բառարաններ ու սկսել է ձիերեն սովորեցնել իր տարեկիցներին:

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply