Կօգտվի՞ Լիոնել Մեսսին հանգստանալու հնարավորությունից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 20, 2009 14:31
Այսօր Իսպանական «Բարսելոնան» ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի շրջանակում «Նոու Կամպ» մարզադաշտում կմրցի Կազանի «Ռուբինի» հետ: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ ինքը որոշել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիին հանգստանալու հնարավորություն տալ, և նա կարող է խաղադաշտ դուրս չգալ: Հարձակվողն ինքն այդ մասին պետք է որոշում կայացնի:
Հարցական է նաև «Ռուբինի» հետ խաղին «Բարսելոնայի» ռմբարկու, Շվեդիայի ներկայացուցիչ Զլատան Իբրահիմովիչի մասնակցության հարցը: Նա ծնկի վնասվածք ունի և հոկտեմբերի 17-ին չէր մասնակցել «Վալենսիայի» հետ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության շրջանակում կայացած հանդիպմանը: Գվարդիոլան հայտնել է, որ Իբրահիմովիչի այսօրվա խաղին մասնակցության հարցը կորոշի մարզչական խորհուրդը:






Facebook
Tweet This
Email This Post
