3 ահազանգ, 3-ի դեպքում էլ օձ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2012 11:06

Մայիսի 30-ին, ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար օգնություն է անհրաժեշտ:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը:

Շրջակա տարածքի ուսումնասիրության արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Նույն օրը, ժամը 11.20-ին Եղվարդի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ծննդատան շենքի մոտակայքում օձ են նկատել, որին բռնելու համար օգնություն է անհրաժեշտ:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը:

Մասնագետը, տարածքն ուսումնասիրելով, օձ չի հայտնաբերել:

Նույն օրը, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի 11-րդ փողոցի 8-րդ հողակտորի շրջակայքում բնակիչներն օձ են նկատել:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Տարածքն ուսումնասիրելուց հետո շրջակակքում օձ չի հայտնաբերվել:

 

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply