Սելավ. 8 մեքենա արգելափակվել էր ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2012 10:44

Մայիսի 30-ին, ժամը 17.17-ին տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր-Խոսրովի արգելոց ավտոճանապարհի 15-րդ կմ-ում սելավի հետեվանքով փակվել է ճանապարհը, և 8 ավտոմեքենա հայտնվել է արգելափակման մեջ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ ճանապարհը քարերից մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Ուրցաձոր գյուղից դեպքի վայր է մեկնել 1 միավոր ծանր տեխնիկա: Ժամը 20.15-ին ճանապարհի մաքրման աշխատանքները ավարտվել են, և  երթևեկությունը վերականգնվել է:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply