Կարկուտը Լոռիում վնասել է այգիներն ու ցանքատարածությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2012 10:32

Մայիսի 30-ին, ժամը 15.25-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 29-ին 16.20-ի և 30-ին 15.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Լեռնապատ, Լեռնահովիտ և Մեղվահովիտ գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետը: Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու և գնահատելու համար: Տարածքները “Մեվանծ” ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply