Ասադին 48 ժամ են տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2012 9:26

Սիրիական ընդդիմությունը նախագահին վերջնաժամկետ  է տվել:

Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության հակասությունները գնալով ավելի դաժան են դառնում:Սիրիական ազատ բանակի միավորված հրամանատարությունը նախօրեին վերջնագիր  է ներկայացրել Բաշար Ասադի կառավարությանը, հայտարարելով, որ նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը կատարելու ուղիղ 48 ժամ ունի, որը պահանջում է  կրակի լրիվ դադարեցում: Համապատասխան հայտարարություն է արել գնդապետ Կասիմ Սաադեդդինը:

Վերջնագրի  ժամկետը լրանում է հունիսի 1-ին ժամը 12:00-ին: Մինչ այդ, ընդդիմադիր ուժերի պահանջով, իշխանությունները պետք է  բոլոր բնակավայրերից հանեն զրահամեքենաների ստորաբաժանումները, ինչպես նաև դադարեցնեն զենքի մաքսանենգությունը: Եթե դա չկատարվի, ապա Սիրիական ազատ բանակը կհայտարարի իրեն անկախ ամեն տիպի արտաքին պարտավորությունից ու կզբաղվի «երկրի  խաղաղ բնակչության ակտիվ պաշտպանությամբ»:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply