«ՖԻՄԱ»-ի տղամարդկանց և կանանց թիմերը`հանդբոլի Հայաստանի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 20, 2009 12:05

Երևանում ավարտվեցին հանդբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Դրանք կարճատև ընթացք ունեցան, քանի որ երկուսին էլ մասնակցեցին ընդամենը 4-ական թիմեր: Փաստորեն, առաջնություններում միայն մեկական թիմեր չդարձան մրցանակակիր: Հանդբոլիստների առաջնությունում, բոլոր հանդիպումներում հաղթելով մրցակիցներին, վաստակած 6 միավորով առաջին տեղը գրավեցին «ՖԻՄԱ»-ի ներկայացուցիչները: Մրցաշարային աղյուսակում հաջորդ տեղերը գրավեցին «Վանաձոր» (4 միավոր), «Շենգավիթ» (2), «ԵՊՀ» (0) թիմերը:

Հանդբոլիստուհիների հանդիպումներից հետո թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ`«ՖԻՄԱ» (6 միավոր), «Շենգավիթ» (4), «Արցախ» (2), «Գյումրի» (0):

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply