Կոլորադոյի հնդկացիների մեջ հրեական գեն է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2012 8:47

Թել Ավիվի բժշկական կենտրոնի գենետիկները  գենային BRCA1  մարկեր են հայտնաբերել վերջին 200 տարվա ընթացքում  Մեքսիկայից ԱՄՆ գաղթած  ու Կոլորադոյում հաստատված մի խումբ հնդկացիների մոտ: Այդ մարկերը կա նաև աշկենազ-հրեաների մոտ ու պատասխանատու է կրծքագեղձի  ու ձվարանների քաղցկեղի նկատմամբ հակման համար:

Գիտնականների կարծիքով, մուտացիան կատարվել է  15-րդ դարում` Իսպանիայից հրեաներին արտաքսելու շրջանում, ինչից հետո հրեաների մի մասը հարավային Ամերիկա է փախել, իսկ մնացածը` ձուլվել տեղի բնակչությանը: Նրանց սերունդները հետագայում արտագաղթել են Մեքսիկա, հետո` ԱՄՆ:

Ինչպես գրում է isra.com-ը, Կոլորադոյի հրեաները ոչ մի  հրեական ավանդույթ չեն պահպանել:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply