Ուգո Չավեսը Twitter-ի իր 3-միլիոներորդ բաժանորդին տուն է նվիրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2012 8:28

Վենեսուելայի նախագահը  շռայլ նվեր է  արել Twitter-ի իր հոբելյանական հետևորդին: Նա տուն է նվիրել Վենեսուելայի 19-ամյա բնակչուհի Նաթալի Վալդիվյեսոյին:

«Ուզում եմ ասել, որ ես նրան սիրում եմ, համբույրներս եմ ուղարկում, որոնք պետք է օգնեն նրան վերականգնել առողջությունը ու ոգու տոկունությունը»,-հայտարարել է երջանիկ աղջիկը:

Twitter-յան 2 տարվա կենսագրության ընթացքում Չավեսը 3 մլն հետևորդ  է ձեռքբերել, ընդ որում, մեծ է այդ գործում նրա ներդրումը: Իր 2-միլիոներորդ բաժանորդին նա անձամբ զանգահարել ու շնորհակալություն էր հայտնել, իսկ երեքմիլիոներորդին տուն նվիրեց: Նաթալի Վալդիվյեսոյի տուն է ներկայացել նահանգապետ Կառլոս Մաթան և հայտնել նրան նվերի մասին:

«Հիմա նա բոլիվարյան կառավարության շնորհիվ  նոր տուն ունի, ինչը ցուցադրում է Չավեսի սերն իր ժողովրդի հանդեպ»,-հայտարարել է նահանգապետը:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply